Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ստիպված է լինելու փոխել թիմի տակտիկան: Բանն այն է, որ «Վալենսիայի» դեմ չեն կարող պայքարել թիմի երկու պաշտպանները` Դանի Ալվեսը և Խավիեր Մասկերանոն: Ամենահավանական մարտավարությունը լինելու է 3-4-3: Հավանական է նաև, որ պաշտպանի դիրքում հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստ Մոնտոյան: Նշենք, որ թիմի մյուս բրազիլացի պաշտպան Ադրիանո Կորրեան ունի վնասվածք և չի կարող մասնակցել հաջորդ հանդիպմանը:
|