Պաշտոնապես ներկայացվեց ՉԼ-ի եզրափակչի գնդակը (Նկարներ)
Այսօր Գերմանական «Մյունխեն Արենա»-ում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակի շնորհանդեսը: «Adidas» սպորտային ապրանքանիշը ներկայացրեց իր թվով 12-րդ ՉԼ եզրափակիչ գնդակը, որը անվանվել է «Finale Munich»: Գնդակի դիզայնը համահունչ է գերմանական մարզադաշտի երանգներին: Նշենք, որ այս գնդակը նախորդ մրցաշրջանների նման չէ, որ օգտագործվելու է: Այժմ «Finale Munich»-ով կխաղան նաև Փլեյ-օֆֆի մասնակից թիմերը: