Աշխարհի լավագույն ակումբը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում: Այսօր Պեպ Գվարդիոլայի սաները կմրցեն Գերմանական «Բայեր»-ի հետ, որի կազմում հանդես չեն գա Բալլակը, Սեմը և Դերդիյոկը: Իսպանիայի առաջնության «մրցավազքում» կարծես թե «Բարսան» պարտության է մատնվել, սակայն Չեմպիոնական պայքարը Եվրոպական առաջնությունում դեռ նոր է սկսվել: Երկու տարի առաջ էլ էր «Բարսելոնան» ծանր իրավիճակում և հենց ՉԼ մրցաշարում 1/8-րդ եզրափակչի մրցակիցը նորից Գերմանական թիմ էր: «Շտուտգարտի» հետ պայքարից հետո «Բարսան» կարծես թե վերականգեց ուժերը և շարունակեց ցուցադրել հիանալի խաղ: Գվարդիոլան և Գերմանացիները
Իսպանացի մասնագետը հարգում է նաև գերմանական մրցակցին: «Պետք է լավ հանդիպում անցկացնել: «Բայերը» շատ լավ թիմ է, սակայն, ինչպես և մենք, ունի վնասվածքներով լի ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ այս հանդիպումը մեր համար շատ բան կփոխի»,-եզրափակել է Գվարդիոլան: