Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Գուտին հայտարարել է, որ այս տարվա իսպանիայի գավաթի եզրափակիչը չպետք է կայանա «Սանտիագո Բեռնաբեու»-ում: «Բարսելոնան» և «Ատլետիկ Բիլբաո»-ն եզրափակչում պետք է հանդիպեին միմիանց հենց Մադրիդյան ակումբի մարզադաշտում: «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը չի ցանկացել, որ այդ հանդիպումը տեղի ունենա իրենց մարզադաշտում: Նրանք պատճառաբանում են այն, որ հանդիսատեսը զայրությամբ է լցվելու և դիտելու «Բարսելոնայի» հավանական հաղթանակը և արարողությունը: «Եզրափակիչ հանդիպումը չպետք է կայանա «Սանտիագո Բեռնաբեու»-ում: Ինչո՞ւ: Բոլորդ էլ լավ գիտեք, որ Մադրիդյան ակումբը 2004 թվականին չկարողացավ հանդես գալ «Նոու Կամպում», երբ հակառակորդը ոչ թե «Բարսան» էր, այլ «Սարագոսան»: Մարզադաշտը «մերն» է և մենք պետք է վերջնական որոշում կայացնենք»,-եզրափակել է Գուտին: