Ինչպես հաղորդում են տարբեր իսպանական ԶԼՄ-ներ, «Լիլլ»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ կցանկանար իր կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Ֆուտբոլիստը կարծում է, որ իր խաղը ավելի կզարգացնի հենց այդ առաջնությունում: «Կցանակամ համալրել իսպանիայի առաջնության գրանդ ակումբներից որևէ մեկի շարքերը: «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» խաղերը ինձ շատ են դուր գալիս: Կցանկանամ այդ երկու թիմերից մեկում շարունակել իմ կարիերան»,-եզրափակել է Ազարը: Հիշեցնենք, որ նա վերջերս ժխտեց այն փաստը, թե նրանով հետաքրքրված էր Լոնդոնյան «Տոտենհեմը»: