Խաղից հետո Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը էլ չի կարող պայքարել իսպանիայի առաջնության հաղթանակի համար: «Իմ թիմը այժմ պետք է մտածի Չեմպիոնների լիգայի մասին: Կաշխատենք պատվով դուրս գալ մյուս տուրերում:Շնորհավորում եմ «Օսասունային», նա այսօր արժանի հաղթանակ տարավ»,-եզրափակել է «Բլաուգրանաների» գլխավոր մարզիչը: Նշենք նաև, որ խաղից հետո կարմիր քարտի է արժանացել թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն: Պատճառները չէին նշվում, սակայն այժմ հայտնի է դարձել, որ վերջինս վիճել է մրցավարի հետ և ստացել երկրորդ զգուշացումը: