Այսօր երեկոյան, ժամը 23:00-ին տեղի կունենան իսպանիայի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները.` «Ռասինգ»-«Ատլետիկո Մ.» «Էլ Սարդիներո» մարզադաշտ 21:00
«Օսասունա»-«Բարսելոնա» «Ռեյնո դե Նավարա» մարզադաշտ 23:00
«Բետիս»-«Ատլետիկ» «Բենիտո Վիլյամարին» 01:00 Նշենք, որ Կատալոնական «Բարսելոնայի» մրցակից «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաբեու»-ում իր հանդիպումը կանցկացնի «Լևանտե»-ի հետ վաղը ժամը 00:30-ին:
Խաղից առաջ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է լրագրողների հետ: Գվարդիոլան նշել է, որ թիմը գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում, սակայն վերջինս համոզված է, որ իր սաները զենքերը վայր չեն դնելու և պայքարելու են մինչ վերջին տուրը: «Առաջիկա հանդիպումը շատ դժվար է լինելու «Բարսայի» համար, որովհետև թիմը հյուրընկալվելու է: «Օսասունայի» մարզադաշտում մեզ համար միշտ բարդ է եղել»,-ասել է Գվարդիոլան: Ինչ վերաբերվում է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, ապա նշենք, որ Պեդրոն արդեն իսկ կարող է ապաքինված համարվել, սակայն Սերխիո Բուսկեթսի մասին մի փոքր ինչ դժվար է եզրակացություններ կայացնել: «Կարերը կարող են քանդվել հենց խաղի ժամանակ, այնպես որ պետք չէ այսօր հույսը դնել Բուսկեթսի վրա»,-ասել է թիմի բժիշկը: Թիմը այսօր ներկայանալու է հետևյալ ֆուտբոլիստների կազմով.` Դարպասապահներ - Վիկտոր Վալդես, Պինտո Պաշտպաններ - Ադրիանո, Աբիդալ, Մասկերանո, Պույոլ, Պիկե, Ալվես Կիսապաշտպաններ - Չավի, Ինիեստա, Ֆաբրեգաս, դոս Սանթոս, Տիագո, Ռոբերտո Հարձակվողներ - Լեո Մեսսի, Ալեքսիս Սանչես, Պեդրո, Կուենկա, Տելյո
|