Վիլյա. «Հանվեցին ոտքիս ամրացված երկու պտուտակները»
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան պատմել է, թե ինչպես է անցնում իր վերականգնողական աշխատանքը: «Կարևորն այն է, որ ես ինձ այժմ շատ լավ եմ զգում: Վերջերս ոտքիցս հանվեցին մի քանի գործիքներ, որոնք այն ժամանակ ինձ օգնում էին վերականգնվել: Ամեն ինչ անում եմ, որ շուտ դուրս գամ խաղադաշտ: Բժիշկները միշտ դրական պատասխաններով են մտնում սենյակ: Անցյալ ուրբաթ հանվել են իմ ոտքին ամրացված երկու պտուտակները: Դրանից հետո միայնակ կարողացել եմ հասնել տուն: Այժմ ավելի ուժեղ եմ ինձ զգում»,-եզրափակել է Վիլյան: