Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 6 » Բարտոմե. «Բանակցություններ չենք վարում Վան Պերսիի հետ»
16:54
Բարտոմե. «Բանակցություններ չենք վարում Վան Պերսիի հետ»
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեն մեկնաբանել է թիմի առաջիկա տրանսֆերային քաղաքականության մասին: «Առայժմ թիմը մտածում է առաջիկա հանդիպումների մասին: Դժվար թե «Բարսան» ինչ-որ մեկին գնելու ցանկություն հայտնի: Մամուլը միշտ էլ հորինում է: Չկա ոչ մի բանակցություն ո'չ Գարեթ Բեյլի և ո'չ էլ Վան Պերսիի տրանսֆերի համար: Երիտասարդական թիմում կան հրաշալի տղաներ, ովքեր կարող են համալրել հիմանական կազմը, մինչ վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերականգնվեն»,-եզրափակել է Բարտոմեն: