| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:33 Սեմը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը |
 Ինչպես հաղորդում է Reuters-ը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բայեր» Լևերկուզեն - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ կբացակայի գերմանական թիմի ֆուտբոլիստ Սիդնի Սեմը: Վերջինիս մոտ նկատվել են սուր ցավեր ոտքի մկանային հատվածում: Ֆուտբոլիստը իր վնասվածքը ստացել է գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Բայեր» Լևերկուզեն - «Շտուտգարտ» (2:2) հանդիպման ժամանակ: Վերականգման համար նրան անորոշ ժամանակ է տրված և պարզ չէ, արդյոք ֆուտբոլիստը կմասնակցի պատասխան հանդիպմանը, թե ոչ: Այս մրցաշրջանում Սեմը մասնակցել է 18 հանդիպման և խփել 4 գնդակ: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գերմանական ակումբի դեմ իր առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 665 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|