| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:22 Սուբիսարրետտա. «Կեղծ լուրեր են տարածվել» |
 Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարրետտան հայտարարել է, որ նա չի ուղևորվել Լոնդոն և բանակցություններ չի վարել «Տոտենհեմի» ղեկավարության հետ: Անգլիական սպորտային կայքերում նշվում էր, որ Անտոնին վերջերս գտնվել է Լոնդոնում և գաղտնի բանակցություններ է վարել Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ: «Կեղծ լուրեր են տարածվել: Ես չեմ ուղևորվել Լոնդոն, առավել ևս ոչ մի բանակցությունների էլ չեմ մասնակցել: Բեյլը լավ ֆուտբոլիստ է, սակայն այդ մասին խոսելը վաղ է»,-եզրափակել է «Բարսայի» սպորտային տնօրենը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 754 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|