Ինչպես հաղորդում են իսպանական տարբեր ԶԼՄ-ներ, Անգլիական «Տոտենհեմի» Ուելսացի պաշտպան Գարեթ Բեյլի գինը աճում է: Արդեն նշել էին, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված էին մի քանի թիմեր, սակայն «Տոտենհեմի» ղեկավարությունը չի շտապում Բեյլին հանել տրանսֆերի, որովհետև դեռ չունի գումարային խնդիրներ: Վերջերս Լոնդոնյան «Չելսին» Բեյլի համար առաջարկ կատարեց, սակայն մերժվեց: Անտոնի Սուբիսարրետան ուղևորվել էր Անգլիա և նրան ասել էին, որ Գարեթ Բեյլի գինը աճել է: Եթե «Բարսելոնան» ցանկանա գնել Ուելսացուն, ապա պետք է ծախսի 50 մլն. եվրոյից ավել:
|