2011 թվականի ընթացքում ֆուտբոլային մարզաշապիկների ամենաճանաչված լոգոտիպ է համարվել Քաթարյան Qatar Foundation-ի լոգոն: Երկրորդ հորիզոնականում է Bwin-ը, ապա Unicef-ը: IMG-ն փորձել է ճշտել, թե որ լոգոտիպն է ավելի հանրաճանաչ: Հարցման ժամանակ օգտագործվել է մոտ 191 բրենդային նշան: Իսպանիայում հանրաճանաչ լոգոտիպ է դարձել Banco de Santander-ը, ապա Coca Cola-ն, իսկ հետո BBVA-ն: Անցյալ տարվա ընթացքում 191 տեղից Qatar Foundation-ը գրավել էր 44-րդ տեղը, իսկ այժմ ամբողջ Իսպանիայում գրավում է 7-րդ հորիզոնականը:
|