| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:24 Ռ. Կառլոս. «Հնարավորության դեպքում Քերիմովը կգներ Մեսսիին» |
 Ինչպես հաղորդում է Marca-ն, Բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը պատմել է, որ իր ապագան կապում է միայն Մախաչկալայի «Անժիի» հետ: Նա խոսել է նաև թիմի սեփականատիրոջ մասին և նշել, որ Սուլեյման Քերիմովը մեծ հնարավորությունների տեր մարդ է: «Իմ ապագան ես կապում եմ միմիայն այս թիմի հետ: Իմ մեջ վստահություն է ներշնչել թիմի սեփականատեր Սուլեյման Քերիմովը: Ես չեմ ցանկանում այս ամենը կորցնել: Ցանկանում եմ օգնել նրան, որպեսզի վերջինս «Անժին» դարձնի գրանդ ակումբների մրցակից թիմ: Սուլեյմանի համար ոչ մի արգելք չկա: Եթե լինի հնարավորություն, ապա նա առանց որևէ գումար խնայելու կգնի նույնիսկ Լեոնել Մեսսիին: Նրա համար այդ գումարը շատ չնչին է»,-եզրափակել է Ռոբերտո Կառլոսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 855 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|