Երեկ երեկոյան «Բարսելոնան» կարողացավ հաղթահարել «Ռեալ Մադրիդի» արգելքը և անցնելով առաջ նորից ԶԼՄ-ներում սկսվեցին քննարկվել «անհաջող» թեմաներ: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խաղից հետո նշել է, որ իր թիմը կարողացավ 180 րոպե դիմակայել և արժանի կերպով հաղթանակ տոնել «Ռեալի» նկատմամբ: «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ ասել է, որ իր թիմը պայքարել էր, սակայն մի քանի տակտիկական սխալի պատճառով խաղը ավարտվեց ոչ-ոքի: Խաղից հետո պարզ դարձավ, որ «Բարսելոնայի» երկու խաղացողներ` Ալեքսիս Սանչեսը և Անդրես Ինիեստան ստացել են վնասվածքներ: Չիլիացին կբացակայի մոտ 15 օր: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա խաղի ժամանակ Իկեր Կասիլյասը դեղին քարտ ստանալուց առաջ մրցավարի ականջին ինչ-որ բան էր շշնջացել: Խաղից հետո հենց Իկերը բացահայտեց այդ նախադասությունը: «Իրականում ես մրցավարին ասացի, որ գնա և տոնի իր հաղթանակը «Բարսելոնայի» հետ, սակայն նա ինձ լռեցրեց և ցույց տվեց դեղին քարտ: Փորձում էի օգնել թիմակիցներիս»,-եզրափակել է Իկեր Կասիլյասը: «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը իր կարծիքն է հղել խաղի վերաբերյալ. «Մենք ծանր կացության մեջ ընկանք, երբ «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, սակայն հաղթանակը մերն էր: Ինչ վերաբերվում է մրցավարությանը, ապա երկու կողմերի համար էլ վատ անդրադարձ ունեցավ»,-եզրափակել է Չավին:
|