Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Անդրես Ինիեստայի ստացած դեղին քարտը, որը վերջինս ստացել էր «Բետիսի» դեմ խաղի ժամանակ: RFEF-ը մեկնաբանել է իր որոշումը և ասել, որ մրցավարը այդ քայլին հասկանալով է դիմել: Մրցավարական որոշումները այդ պահին եղել են իրավացի: Այս ամենից հետո «Բարսելոնան» ընդունել և համաձայնվել է RFEF-ի հետ: