Վերջին ամիսներին բրազիլացի լեգենդ, ֆուտբոլի արքա Պելեն անընդհատ քննադատում է արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիին: Ամեն անգամ Պելեն նշում է, որ հենց ինքն է ֆուտբոլի պատմության մեջ լավագույներից լավագույնը, իսկ Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին, ով վերջերս «Ոսկե գնդակ»-ի հեթ թրիկ ձևակերպեց, հեռու է իրենից: «Եթե Մեսսին կկարողանա խփել 1283 գնդակ և Արգենտինայի հետ դառնալ աշխարհի եռակի չեմպիոն, այդ ժամանակ կփորձեմ խոսք փոխանակել: Ռեկորդները գերազանցվում են, սակայն ինձ հասնել չի լինի: Ես երկու ոտքերով էլ, գլխով էլ գոլ եմ խփել, իսկ Մեսսիի մոտ դա ակնհայտ թույլ կողմն է»,-եզրափակել է Պելեն: Ճանաչված մանկավարժ և հոգեբան Ա. Ավագյանը իմ հետ զրույցում նշեց, որ ծերությունը խորացնում է գոռոզությունը: «Երբ մարդիկ մեծանում են, սկսվում է խորանալ գոռոզության կերպարը: Նրանց մոտ առաջանում է վախ: Նրանք վախենում են, երբ լսում են, թե նրանց գերազանցող կա: Նրանք կարծում են, որ մարդիկ նրանց կմոռանան և կհիշեն միայն նոր եկածին: Ծերուկները չեն հասկանում, որ արդեն իրենց ժամանակը անցել է և ճանապարհը պետք է տալ երիտասարդներին»,- ասել է հոգեբանը:
|