Վերջին «Էլ Կլասսիկոյի» ժամանակ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Պեպեն դրվագներից մեկում խաղակոշիկով տրորում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի ձեռքը և մրցավարը այդ արարքը չի նկատում: Քննադատություններից հետո, երեկ ուշ երեկոյան վերջինս ներեղության տեսանյութ է հրապարակել ինտերնետով մեկ: Արդյո՞ք Պեպեն միտումնավոր չի արել այդ ամենը: Բոլորն էլ կարող էին դա անել, սակայն Պեպեն խոսելու տեղ չունի: Միգուցե Մեսսին ինքն է իր ձեռքը դրել Պեպեի ոտքերի տակ և ստիպել, որպիսի վերջինս տրորի նրա ձեռքը: Միգուցե սա «պատիժը» մեղմացնելու միջոց է, սակայն բոլորս էլ գիտենք, թե ով է իրականում Պեպեն: Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ եթե Պեպեն այդ քայլին միտումնավոր է գնացել, ուրեմն արժանի է քննադատության, իսկ լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի մեղադրում իր սանին, ասելով, որ վերջինս շատ քաղաքավարի և հանգիստ ֆուտբոլիստ է: