Իսպանական «Լա Լիգայի» 19-րդ տուրի շրջանակներում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Բետիսի» նկատմամբ: Առաջին երկու գնդակները խփվեցին առաջին խաղակեսի 15 րոպեների ընթացքում, սակայն հետագայում «Բետիսի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպման 71-րդ րոպեին, խաղադաշտից հեռացվեց «Բետիսի» պաշտպանը՝ Մարիոն, որից հետո արդեն «Բետիսն» անզոր էր դիմակայել Կատալանների սուր գրոհներին, որոնցից մեկը, 75-րդ րոպեին, ավարտվեց Չիլիացի Ալեքսիս Սանչեսի գոլով: Վերջին րոպեներին դուբլ ձևակերպեց Լեո Մեսսին, որը հստակ իրացրեց թիմի վաստակած 11 մ. հարվածը: Նշենք, որ այս հաղթանակը Գվարդիոլայի համար թվով 100-րդն էր «Լա լիգայում», հաղորդում է Infostrada-ն: