Ինչպես հաղորդում է ռուսական sports-ը, Կատալոնական «Բարսելոնայում» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում կարող են լինել այսպիսի փոփոխություններ.
Թիմից կհեռանան՝
Էրիկ Աբիդալ - Ֆրանսիական L’Equipe-ի հավաստմամբ, Էրիկ Աբիդալը չի թարմացնելու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և տեղափոխվելու է Իտալական «Միլան»: Սակայն դժվար թե «Բարսելոնան» հրաժարվի իր պաշտպանից, որովհետև վերջերս թիմից հեռացավ Անդրադե Մաքսվելը:
Խավիեր Մասկերանո - Վերջերս Sport.es-ը արգենտինացուն ուղարկում է Իտալական «Միլան»: Վերջիններս Պատոյի տրանսֆերային լուրերը խառնեցին բոլորի պլանները, սակայն Sport.es-ը մնում է նույն կարծիքին, որ Մասկերանոն տեղափոխվելու է «Միլան»:
Ալեքսանդր Հլեբ - Բելառուսը կարծես թե դարձել է «Բարսելոնայի» «խաղալիքը»: Ալեքսանդրը այժմ ակումբ է փնտրում և հաստատ այս ձմեռ կհեռանա «Բարսայից»
Դավիդ Վիլյա - Marca-ն իսպանացի հարձակվողին ուղարկում է այլ ակումբներ, նույնիսկ նշել է, որ վերջինս կարող է ավարտել կարիերան: Միգուցե Վիլյան մնա ակումբում, սակայն շանսերը շատ քիչ են: