Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնայի» նախկին կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ հանդես է գալիս իտալական «Միլանում, «լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկել է Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգտին: «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում նա քվեարկել է արգենտինացի Լեոնել Մեսսիի, անգլիացի Ուեյն Ռունիի և իսպանացի Անդրես Ինիեստայի օգտին: