Ինչպես հաղորդում է sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվել է իր կնոջից՝ Դինորա Սանտանայից: Վերջիններս փոխհամաձայնությամբ նրանք արդեն բաժանվել էին 3 ամիս առաջ, սակայն դեռ ընկերական կապը մնացել էր: Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Դանի Ալվեսին տեսնում էին տարբեր կանանց հետ և այսպիսի լուրը չէր զարմացրել ոչ ոքի: