Այսօր առավոտվանից միջազգային ԶԼՄ-ները ողողվել են այն նորությունով, թե «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը այս պահին գտնվում է օդանավակայանում և ժամեր անց լինելու է Կատալոնիայում: Միգուցե «Չելսիի» մարզիչ Վիլիաշ Բոաշը ցանկանում էր ձեռքազատվել իր ֆրանսիացի հարձակվողից, սակայն Տորրեսից բաժանվելը միմիայն հիմարություն կլինի: Արդյո՞ք «Բարսելոնան» կկարողանա հրաժեշտ տալ իր երիտասարդներին` Մոնտոյաին, Կուենկային և Ռոբերտոյին, ինչ է `կգտնի Դավիդ Վիլյաին փոխարինողի: Դժվար է ասել, որ «երիտասարդասեր» մարզիչ Պեպ Գվարդիոլան այդքան հեշտ կհամաձայնվի բաց թողնել նրանց: Սակայն, եթե այսպիսի նորություն իրոք ճիշտ լինի, ուրեմն «Բարսելոնան» խաչ կքաշի իր երիտասարդների և Դավիդ Վիլյաի վրա, ինչը այդքան էլ հավատալու բան չէ: