Ինչպես հաղորդում է sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Մալիացի ֆուտբոլիստ Սեյդու Կեյտան երեկ Բամակոյում ստացել է Մալիի լավագույն մարզիկի կոչումը, և դա այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ նա դարձավ Աֆրիկայի լավագույն 2-րդ ֆուտբոլիստը Յայա Տուրեից հետո: Նշենք նաև, որ վերջինս Մալիի գլխավոր մարզչից հրավերք է ստացել կրկին խաղալու հավաքականում: Կեյտան հավաքականին կմիանա հունվար ամսին և կմասնակցի Աֆրիկայի գավաթին: Չնայած նրան, որ Կեյտան անչափ շատ է ցանկանում օգնել իր ակումբին, նա այդքան էլ շուտ չի համաձայնվել թռիչքով մեկնել Աֆրիկա: Բանը նրանումն է, որ նա ցանկանում է փոխարինել Անդրես Ինիեստաին: Ինչևէ, դա նրա որոշումն է, սակայն ազգային հավաքականը կարևոր է նույնիսկ աշխարհի լավագույն ակումբից:
|