Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, աղջիկների կողմից շատ սիրված և հարգված իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան ոտքի վիրահատությունից հետո արդեն գտնվում է տանը: ԶԼՄ-ների կարծքով Վիլյան իր վերականգնողական աշխատանքները կվերջացնի 4-5 ամսից, սակայն իրական տեղեկությունների համաձայն Դավիդը խաղադաշտ դուրս կգա մարտի վերջերին: Այդ ժամանակ խաղադաշտ դուրս կգա նաև հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը: Ինչ վերաբերվում է Անդրես Ինիեստաին, ապա նա կվերադառնա երկու շաբաթից: