Ինչպես հաղորդում է sport.es-ը, Լեոնել Մեսսիի հորական կողմի պապը՝ Անտոնիո Մեսսին գոհ է իր թոռնիկի խաղից: «Նա հիասքանչ ֆուտբոլիստ է դարձել: Նա անում է ամեն ինչ «Բարսելոնայի» համար: Ես գոհ եմ իմ թոռնիկից: 82 ամյա արգենտինացին անկեղծացել է և հայտարարել, որ իր թոռնկը այդքան էլ լավ հանդես չի գալիս ազգային հավաքականում: Մի անգամ Mitre ռադիոկայանին տված հարցազրույցում այնպես էի զայրացել, որ նրան ասեցի, որ էլ հանդես չգա մեր հավաքականում: Այդ պահին նա նույնիսկ կարող էր սպանել ինձ»,-ուրախությամբ հիշում է Անտոնիո Մեսսին: