Քիչ առաջ ավարտվեց «Աշխարհի ակումբային առաջնության» եզրափակիչ «Սանթոս» «Բարսելոնա» հանդիպումը: Կրկին անգամ Կատալոնյան ակումբը ապացուցեց, որ նա է ֆուտբոլի «արքան»: Հիանալի խաղը «Բարսայի» մոտ բխում է երակներից: Խաղի գլխավոր հերոսները դարձան Չավին և Մեսսին: Եվ ինչքան էլ մրցավարը լիներ ուզբեկ, մեկ է Պիկեն դեղին քարտ պետք է ստանար: Նեյմարի և Գանսոյի «Սանթոսը», ում այդքան պաշտպանում և մեծարում էր ֆուտբոլի արքա Պելեն` ֆուտբոլային դրայվ չէին ցանկանում ստեղծել, չնայած որ «Բարսելոնայի» դեմ ոչ ոք այժմ չի կարողանում պայքարել: Ինչպես նշեց ռուս մեկնաբանը, Նեյմարը մոռացել է, որ խաղում է «Բարսայի» դեմ, այլ ոչ թե «Սան Պաոլոյի» կամ «Ֆլամենգոյի» դեմ: Հիանալի հանդիպում, արժանի հաղթանակ, 5.000.000 դոլլար հոնորար և երկրպագուական երջանկություն: Շնորհավորում ենք բոլոր «Բարսելոնայի» երկրպագուներին հաղթականի կապակցությամբ: