Ինչպես հաղորդում է Reuters-ը, Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Բարտումեուն ասել է, որ թիմը ոչ մի փոխարնող չի գտնելու ո'չ Աֆելլայի և ո'չ էլ Վիլյաի համար: Բարտումեույի խոսքերով, ԶԼՄ-ն աշխատում է չարաշահել երկրպագուների համբերությունը սուտ լուրերով: «Կատալոնական ակումբի բժշկական խումբը պատրաստ է ամեն ինչ անել, որպիսի մեր ֆուտբոլիստները մնան թիմում և չկոտրվեն հոգեպես: Ես զրուցել եմ Անդոնի Սուբիսարետտայի և բժիշկների հետ: Ամեն ինչ նորմալ է: Սխալ կլինի նոր ֆուտբոլիստ փնտրել և կոտրել մեր տղաներին»,-եզրափակել է Բարտումեուն: