Այսօր Յոկոհոմայում տոն էր: Ճապոնական փողոցներում բոլորը խոսում էին Կատալոնացիների մասին: Բոլորը նկարվում և ստորագրություն էին վերցնում ֆուտբոլիստներից: Դրանից հետո Պեպ Գվարդիոլան և նրա սաները մարզում կատարեցին և գնացին հանգստանալու: Նշենք, որ մարզումը բաց էր միայն 15 րոպե: Թիմում տիրում էր բարձր տրամադրություն: Պեպ Գվարդիոլան խաղից առաջ նշեց, որ այսպիսի ձեռքբերում պետք չէ բաց թողնել և պետք է հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունը: «Մենք կարող ենք կրկնել մեր հաջողությունը և դառնալ աշխարհի լավագույն ակումբը: Չենք ցանկանում թերագնահատել ոչ ոքի, սակայն «Բարսելոնան» այն ակումբն է, որը կարող է հաղթել բոլորին»,-եզրափակել է Պեպը: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա նրանցից երկու պաշտպաններ՝ Կառլես Պույոլը և Դանի Ալվեսը մասնակցեցին հարցազրույցի: «Մենք չենք թերագնահատելու «Ալ Սաադիին»: Աշխատելու ենք պատմությունը կրկնել: Մենք կարող ենք հաղթահարել այս արգելքը»,-ասել է Կառլես Պույոլը: «Մրցակիցը հետաքրքրեց մեզ և մենք պետք է դիտենք նրանց խաղը»,-եզրափակեց Դանի Ալվեսը: