Այսօր երեկոյան տեղի է ունենալու գեղեցիկ հանդիպում երկու գրանդ ակումբների միջև: Լարվածությամբ սպասում ենք այդ դիմակայությանը: ԱրմԲարսան ցանկանում է բոլոր ասեկոսեները, նորությունները տեղադրել մեկ տեղ և ներկայացնել ձեզ: Վերջին անգամ Կատալոնական ակումբը մարզում կատարեց: Պեպ Գվարդիոլան մարզմանը հրավիրել է 22 ֆուտբոլիստի, որից 20-ը առաջին թիմից էին, իսկ Կուենկան և Մոնտոյան «Բարսելոնա Բ»-ից: Մարզումը տեղի ունեցավ «Նոու Կամպում», իսկ այսօր արդեն կատալան ֆուտբոլիստները մեկնեցին Մադրիդ: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է նաև խաղի մասին: Վերջինս խնդրել է և ասել իր ֆուտբոլիստներին, որ լինեն քաջ, համարձակ և նետվեն առաջ, որպիսի ցուցադրեն գերարագ ֆուտբոլ: AS-ի տեղեկացմամբ, իսպանացի մասնագետը հույս ունի ոչ միայն խաղը թեքելու դեպի «Բարսայի» կողմ, այլ նաև հուսով է, որ իր թիմը այսօր հաղթանակած է վերադառնալու Կատալոնիա: Նշենք, որ մամլո ասուլիսին չի ներկայացել «Ռեալ Մադրիդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով չի ցանկացել ներկա գտնվել և իր փոխարեն մամլո ասուլիսին ուղղարկել է թիմի օգնական Էյթոր Կարանկաին: «Մենք այսօր ցանկանում ենք հաղթել և ոչ-ոքին այդքան էլ ձեռնտու չի կարող լինել: Մեր ակումբը միշտ ցանկանում է հաղթող դուրս գալ և վերջին մի քանի խաղերում դա ապացուցում է: «Ռեալը» չի պարտվելու»,- եզրափակել է Կարանկան:
|