Ինչպես հաղորդում է 1-ինը, Իսպանական Բենալմադենա քաղաքի ակվարիումներից մեկում հայտնվել է ութոտնուկ Մեսսին, որը նույնպես, ինչպես և «Եվրո-2008»-ի խաղերի ժամանակ Պաուլը, պետք է գուշակությամբ զբաղվի: Նրա գուշակած առաջին խաղը կլինի առաջիկա «սուպեր կլասսիկո»-ն: Ակվարիումում դրված 3 տարաներից` «Ռեալի», «Բարսելոնայի» նշաններով, իսկ 3-րդի վրա նշան չկար, որը խորհրդանշում էր ոչ-ոքին, կենդանին ընտրել է կատալոնական ակումբը: