Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն արդեն հայտարարել է, որ մինչ այդ հանդիպումը ոչ մի շփում չի ունենա լրագրողների հետ: Պորտուգալացուն կփոխարինի նրա օգնական Աիտոր Կարանկան: Նշենք, որ մարտին նույնպես Մոուրինյոն հրաժարվել է մասնակցել «էլ կլասիկոյից» առաջ հրավիրվող մամուլի ասուլիսին` նման կերպ դառնալով «Ռեալի» առաջին մարզիչը, ով «Բարսայի» հետ խաղից առաջ չի խոսել լրագրողների հետ: