14:50 Խոսում են թվերը. «Մեսսին ավելի էֆեկտիվ է, քան Ռոնալդուն» |
«Eurosport» կայքը անդրադարձել է առաջիկա «Էլ Կլասսիկոյի» հակառակորդ ֆուտբոլիստներին՝ Լեոնել Մեսսիին և Քրիստիանո Ռոնալդուին: Թվաբանական առումով արգենտինացին շրջանցում է պորտուգալացուն:
Խաղեր. Դեկտեմբերի 10-ին Քրիստիանո Ռոնալդուն այս մրցաշրջանում մասնակցելու է 14-րդ, իսկ Լեոնել Մեսսին 15 րդ հանդիպմանը:
Գոլեր. Նրանք խփել են 17 գնդակ: Պորտուգալացին դարպասին հարվածել է 35, իսկ արգենտինացին 41 անգամ: Եվս 31 հարված կատարել է Քրիստիանոն, սակայն դրանք շեղ են ստացվել, իսկ Մեսսին շեղ հարված է կատարել ընդհամենը 21 անգամ:
Հարվածների ճշգրտությունը. Պորտուգալացու հարվածային ճշգրտությունը կազմում է 53,00%, իսկ արգենտինացունը – 66,10%.
Եթե Քրիստիանոյի հարվածը հասնում է դարպասին (իհարկե, եթե հարվածը չեն չեզոքացնում) ապա գոլ լինելու հավանականությունը կազմում է 25,80%, իսկ Մեսսիինը՝ 27,40%
Քրիստիանոն այս մրցաշրջանում գնդակին դիպչել է 842 անգամ, իսկ Լեոն՝ 1392:
Գոլային փոխանցումներ. Քրիստիանոի ակտիվում կա 6, իսկ Լեոինը՝ 7:
Պորտուգալացին այս մրցաշրջանում արել է 547, իսկ Մեսսին 1002 փոխանցում, ինչը ապացուցում է այն, որ արգենտինացին այդքան էլ հակված չէ անհատական խաղի:
Պաշտպանություն. Ռոնալդուն սեփական տուգանայինից գնդակ է հեռացրել 9, իսկ Մեսսին մեկ անգամ:
Կարգապահություն. Ռոնալդուն իր 14 հանդիպումների ընթացքում խաղտել է 13, իսկ Մեսսին՝ 15 հանդիպումներում 11 անգամ: Ռոնալդուն ստացել է 2 դեղին քարտ, իսկ Մեսսին ընդհամենը մեկը:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1021 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|