Երեկ երեկոյան «Բարսելոնա» «Ռայո Վալեկանո» հանդիպման ժամանակ Խերարդ Պիկեն ստացել է դեղին քարտ և հնարավոր է, որ նա բաց թողնի առաջիկա «Էլ Կլասսիկոն»: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կքննարկի այդ հարցը այս ուրբաթ: Օրենքի համաձայն, եթե ֆուտբոլիստը ստանում է իր 5-րդ դեղին քարտը, ուրեմն բաց է թողնում առաջնության հանդիպում և տուգանվում 600 եվրոյով: Սա նշանակում է , որ բացի «Լևանտեի» հանդիպումից Պիկեն բաց կթողնի նաև Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը: