Երեկ երեկոյան Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոնա» «Ռայո Վալեկանո» հանդիպման ժամանակ հաղթող դուրս եկան Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: Ալեքսիս Սանչեսի վերադարձը և առաջին խաղակեսում խփած 2 գոլերը ոգեշնչեցին թիմին: Առաջին խաղակեսում մի քանի անգամ վրիպեց Դավիդ Վիլյան, սակայն կարողացավ քավել մեղքը և խփել երկար սպասված գնդակը: Իսկ վերջակետը դրեց արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին, ով հաշիվը դարձրեց խոշոր: Խաղից հետո ֆուտբոլիստները անչափ ուրախ էին և մասնակցեցին մամլո ասուլիսին: «Դժվար խաղ էր, սակայն կարողացանք օգտագործել մեր պահերը»,- ասել է Դանի Ալվեսը: Վալդեսի խոսքերով, «Բարսելոնան» շատ կարևոր միավորներ ավելացրեց իր ակտիվում և շարունակեց պայքարը: