Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում գրանցվեց ամենամեծ անակնկալը: Երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Խետաֆեին»: Խաղն անցավ կատալոնացիների բացահայտ առավելությամբ, սակայն պետք է նշել, որ Գվարդիոլայի սաները իրենց հնարավորություններից բավական ցածր հանդես եկան: Հանդիպման վերջնամասում հյուրերը՝ ավելի կոնկրետ Մեսսին կարող էր փրկել խաղը, սակայն տանտերերին օգնության հասավ դարպասաձողը: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ: Դա նշանակում է, որ այժմ Մադրիդյան ակումբը 6 միավորով առաջ է, քան «Բարսան»: