Իսպանական ԶԼՄ-ները երեկ երեկոյան բարձրաձայնել են այն փաստը, թե Վանիսիուս Պրատեսը, ով հանդիսանում է Բրազիլական «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիանի գործակալը, հայտարարել է, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ: Հիշեցնենք, որ վերջերս 22 ամյա ֆուտբոլիստը իր դեբյուտային խաղն է անցկացրել Բրազիլիայի հավաքականում: Պրատեսի խոսքերով, Դամիանը հանդիպել է Սանդրո Ռոսսելի հետ և քննարկել տեղափոխությունը: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստի գնին, ապա վերջինիս արժեքը կազմում է 20 մլն եվրո:
|