Ինչպես տեղեկացնում է ռուսական Sports-ը, Իտալական Tuttosport թերթը իր ինտերնետային կայքում սկսվել է Golden Boy 2011-ի քվեարկությունը: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին: Այս պահին առաջատարը մոսկովյան «ԲԿՄԱ»-ի պաշտպան Գեորգի Շեննիկովն է, սակայն մրցանակի գլխավոր հավակնորդներն են համարվում Էդեն Ազարը (Լիլ), Ջեկ Ուիլշերը (Արսենալ), Մարիո Գյոտցեն (Բ. Դորտմունդ) և Տիագո Ալկանտարան (Բարսելոնա): Հիշեցնենք, որ նախկինում այս մրցանակին արժանացել են Ռաֆայել վան Դեր Վարտը (2003), Ուեյն Ռունին (2004), Լեոնել Մեսսին (2005), Սեսկ Ֆաբրեգասը (2006), Սերխիո Ագուերոն (2007), Անդերսոնը (2008), Ալեշանդրե Պատոն (2009) և Մարիո Բալոտելին (2010):
|