Ինչպես հաղորդում է Marca-ն, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնց համարում է լավագույնն աշխարհում: Վիսենտե դել Բոսկեի և մյուս հավաքականների գլխավոր մարզիչների, այդ թվում նաև Վարդան Մինասյանի ձայները հաշվի կառնվեն` աշխարհի լավագույն ֆուտբոլիստին որոշելու հարցում, ով կստանա «Ոսկե գնդակը»: Բոսկեի ցուցակում առաջին հորիզոնականում է Լիոնել Մեսսին, երկրորդում` Քրիշտիանու Ռոնալդուն և երրորդում` Թոմաս Մյուլերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին հայտնի էր դարձել 23 ֆուտբոլիստներից կազմված ցուցակը, որից կընտրվեն լավագույն երեքը, որոնց անունները կհայտարարվեն դեկտեմերի 5-ին, իսկ հունվարից 9-ին հայտնի կդառնա հաղթողը: