ԶԼՄ-ների խոսքերով, Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը երկարաձգելու է պայմանագիրը ակումբի հետ: «Canal+»-ի հավաստմամբ, Աբիդալը անկեղծացել և պատմել է պայմանագրի մասին: «Իրականում մենք արդեն համաձայնության ենք եկել: Մնում է միայն պայմանագիրը ստորագրել: Շատ եմ ցանկանում այս մասին հայտնել կնոջս ու ծնողներիս», -ասել է նա: Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2007 թվականից: Նշենք նաև, որ այս պայմանագիրը տեսականորեն «կոչնչացնի» «Տոտենհեմի» Ուելսացի պաշտպան Գարեթ Բեյլի տեղափողությունը դեպի «Բարսա»: