ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի մամլո ասուլիսում Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անկեղծացել է և նշել, որ «Բարսելոնան» լքել է՝ հասկանալով, որ հեռանում է աշխարհի լավագույն ակումբից: Վերջինս, սակայն, չի հուսալքվել և այժմ չի ցանկանում բողոքել իր ներկայիս ակումբից: Н խմբի առաջատար ակումբին որոշելու համար վաղվա հանդիպումը լավագույններից է: «Հանդիպմանը երկար եմ սպասել: Հիանալի հանդիպում է լինելու: Հանդիպում ենք աշխարհի լավագույն ակումբին, դա կասկածից վեր է: Խոնարվում եմ Գվարդիոլայի առաջ: Հեռանալուց հետո շատ եմ զայրացել, սակայն հասկացել եմ, որ լքում եմ մեղքիս համար: Հիմա երջանիկ եմ «Միլանում» և ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս: Սակայն, եթե ուժերս գնալով թուլանան, կցանկանաի չխանգարել երիտասարդներին: Կհեռանամ ակումբից»,-եզրափակել է Զլատանը:
|