Իտալական «Միլանի» հարձակվող Ալեշանդրո Պատոն իր կարծիքն է հղել առաջիկա հակառակորդի, և նրա լավագույն հարձակվող Լեոնել Մեսսիի մասին: «Մեսսին յուրահատուկ խաղացող է: Նրա մակարդակին հասնելու համար ես դեռ շատ պետք է գործեմ: Վաղը մենք կպայքարենք աշխարհի լավագույն թիմի դեմ: Շատ հաճելի կլինի, որ ես գոլի հեղինակ դառնամ: Ցանկանում եմ ամեն գնով հաղթանակ բերել իմ ակումբի համար: Ես վերադարձել եմ և պատրաստ եմ խաղին»,-եզրափակել է բրազիլացի հարձակվողը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վաղը կհյուրընկալվի Իտալական «Միլանին»: Նշենք, որ Կատալոնական ակումբը արդեն իսկ պարապունք է անցկացնելու «Սան Սիրո» մարզադաշտում: