Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը հայտարարել է, որ իր թիմը երբեք 40 միլիոն եվրո չի վճարի «Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար: «Չգիտեմ: Արդյո՞ք Բեյլը պետք կգա «Բարսելոնային»: Սակայն, եթե դա նույնիսկ այդպես լիներ, ես չէի բարձրաձայնի, քանի որ այդ դեպքում նրա գինը միանգամից կբարձրանար: Այդ ժամանակ «Տոտենհեմը» նրա համար կպհանջեր ոչ թե 40, այլ 50 միլիոն եվրո: Ամեն դեպում, եթե մենք ցանկանայինք գնել Բեյլին, միևնույն է երբեք նրա համար 40 միլիոն չէինք վճարի», - «Բարսելոնայի» նախագահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
|