Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը Անգլիա-Իսպանիա ընկերական հանդիպումից հետո նշել է, որ խաղի ելքը անարդար է: «Մենք գոլ բաց թողեցինք, սակայն շատ լավ էինք խաղում: Գնդակին ավելի շատ էինք տիրում և շրջափակել էինք անգլիացիներին: Բայց ... բայց ասեմ, որ ես երկու անգամ իմ շանսը բաց թողեցի: Եթե կարողանաի խփել գոնե մեկ գնդակ, ապա այս խաղի ելքը կփոխվեր: Անարդարությունը հաղթեց: Ինձ մնում է միայն շնորհավորել անգլիայի հավաքականին և նրա երկրպագուներին: Ես չեմ սիրում խոսել անհաջողությունների մասին: Մենք միշտ հաղթանակ ենք ակնկալում, սակայն այսօր դա անել չհաջովեց: Մենք կաշխատենք մեր վրա»,-եզրափակել է Ֆաբրեգասը: