Ինչպես արդեն նշել էինք, «Բարսելոնան» հետևում էր «Տոտենհեմի» պաշտպան Գարեթ Բեյլին և ցանկանում է գումարներ թափել նրա ակումբի դիմաց: L’Equipe-ի տեղեկացմամբ, Ֆրանսիացի եզրային պաշտպան Էրիկ Աբիդալը չի կողմնորոշվում իր նոր պայմանագրի կետերում և դեռ չի պատրաստվում թարմացնել այն: Բացի դրանից սևամորթ ֆուտբոլիստին ձեռք չի տալիս պայմանագրի գումարային կետը: Կատալոնական ակումբը հասկանալով, որ կորցնելու է ֆրանսիացուն, արդեն պաշտոնապես առաջարկություն է արել Բեյլին: Ուելսացի պաշտպան Գարեթ Բեյլի արժեքն է 40 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» նրա համար առաջարկում է 5 մլն եվրո պակաս՝ 35 մլն: Հիշեցնենք, որ Բեյլի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև Մադրիդի «Ռեալը» և Միլանի «Ինտերը»: