Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը պայմանագիր ունենալով գերմանական «Ադիդաս» մարզական ապրանքանիշի հետ, վերջերս ներկայացրել է իր նոր մարզաշապիկը, որով այդ երկրի ազգային ընտրանին հանդես կգա ԵՎՐՈ-2012-ում: Մարզաշապիկի ոճը ավելի նմանեցված է 90-ականների իսպանիայի հավաքականի մարզաշապիկին: Ընդհանուր առմամբ գերմանական ապրանքանիշը սկսել է միայն նոր երանգներ տալ դիզայնով հին մարզաշապիկներին: Եթե ավելի ուշադիր նայեք մարզաշապիկներին, ապա կնկատեք, որ հավաքականների մարզաշապիկների ոճը հին է, սակայն մի փոքր նոր երանգներով է: