Ինչպես հաղորդում է 1-ինը, Իսպանական «Բարսելոնայի» ղեկավարությունը պայմանագիր է կնքել խոշորագույն որոնողական ընկերության` «Google»-ի հետ: Երբ ընկերությունը թողարկի «Google+Pages» նախագիծը, ակումբը պաշտոնապես կնեկայացվի այդտեղ: Այդ պայմանագրի շնորհիվ կատալոնական ակումբը ամրապնդում է իր դիրքերը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նշենք, որ Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի (LFP) «Բարսելոնան» այդ նախագծում ներկայացված միակ ակումբը կլինի: Այդ համաձայնագրի շնորհիվ «Google»-ը անմիջապես ակումբից նորություններ կստանա և դրանք կտեղադրի իր էջում: