Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb.com-ը, բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում «Բարսելոնայի» հետ մրցավեճին , որը կկայանա դեկտեմբերին Ճապոնիայում` 2011 թ. աշխարհի ակումբային առաջնության շրջանակներում: -Հիմա մենք պատրաստվում ենք «Բարսելոնայի» հետ այս տարվա վերջին ու ամենակարևոր խաղին` մեր կյանքի ամենապատասխանատու խաղին: «Բարսելոնան» աշխարհի ամենաուժեղ ակումբն է , բայց հարց է կկարողանա հաղթել մեզ, թե ոչ,- ասել է Նեյմարը:
|