Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Անգլիայի և Կոստա-Ռիկայի հետ ընկերական հանդիպումներին: Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս (Ռեալ), Պեպե Ռեյնա (Լիվերպուլ), Վիկտոր Վալդես (Բարսելոնա) Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Ռաուլ Ալբիոլ, Ալվարո Ալբելոա (բոլորը՝ Ռեալ), Խերարդ Պիկե, Կառլես Պույոլ (երկուսն էլ՝ Բարսելոնա), Խորդի Ալբա (Վալենսիա) Կիսապաշտպաններ. Չաբի Ալոնսո (Ռեալ), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինիեստա, Խավի, Ֆրանչեսկ Ֆաբրեգաս (բոլորը՝ Բարսելոնա), Սանտիագո Կասոռլա (Մալագա), Չավի Մարտինես (Ատլետիկ Բիլբաո), Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի), Խեսուս Նավաս (Սևիլիա) Հարձակվողներ. Ֆերնանդո Լյորենտե (Ատլետիկ), Ֆերնանդո Տորրես, Խուան Մատա (երկուսն էլ՝ Չելսի), Դավիդ Վիլյա (Բարսելոնա)
|