| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
01:39 «Սան Մամեսի» անեծքը չքվեց |
 Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին Կատալոնական ակումբում 200-ից ավելի գոլ է խփել, սակայն այդ գոլերից ոչ մեկը չի հայտնվել «Սան Մամես» մարզադաշտի դարպասային ցանցում: Դարպասացանցը կարծես անիծված լիներ, սակայն քիչ առաջ ավարտված «Ատլետիկ Բիբաո» «Բարսելոնա» հանդիպման ժամանակ արգենտինացի հրաշամանուկը ոչ միայն «կապտանռնագույներին» փրկեց պարտությունից, այլ նաև հանեց այդ անեծքը: Անձրևային պայմանները և վատ խոտածածկը չխանգարեցին արգենտինացուն ևս մեկ անգամ ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին: Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցաշրջանում խփել է 19 գնդակ: Ռմբարկուական ցանկին ավելի մանրամասն ծանոթանալու համար ուշադրություն դարձրեք կայքի աջակողմյա մասին:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 898 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|